Մեր Մասին


«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա ՊՓԲԸ-ն հանդիսանում է Գուգարքի շրջանի կենտրոնական շրջանային հիվանդանոցի /1997թ./ եւ Վանաձորի թիվ 2 /մեծահասակ եւ մանկական/ պոլիկլինիկայի /2001թ./ իրավահաջորդը:2001թ.-ին «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից ք. Վանաձորում Բաթումի 13 հասցեում կառուցվեց նոր երկհարկանի եռաթև քարե շենք և «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկան օպտիմալացումից հետո տեղափոխվեց այդ նոր կառույցը: Ներկայումս պոլիկլինիկան իրականացնում է Վանաձոր քաղաքի, ինչպես նաեւ Բազում, Դարպաս, Արջուտ, Ազնվաձոր, Փամբակ գյուղական համայնքների ազգաբնակչության բժ. օգնությունը եւ սպասարկումը /շուրջ 23 հազար բնակիչ/: Պոլիկլինիկայի կազմում գործում են` թերապեւտիկ, մանկական, մանկաբարձ-գինեկոլոգիական, վիրաբուժական, ԼՈՌ, ակնաբուժական, նյարդաբանական, ներզատաբանական, սրտաբանական, մաշկա-վեներաբանական, ստոմատոլոգիական, ֆթիզիատրիկ ծառայությունները, ինչպես նաեւ 2013թ. հոկտեմբերից մանկական վերականգողական ծառայությունը, որն իրականացնում է լսողական, մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների բուժ. օգնությունը եւ սպասարկումը: Վերականգողական ծառայութունը գործում է թիմային սկզբունքով, որի կազմում են` բժիշկ-վերականողաբան /թիմի ղեկավարը/, հոգեբան, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, ֆիզիոթերապիստ, աուդիոմետրիստ, սուրդոմանկավարժ:
Պոլիկլինիկայի ախտորոշիչ-գործիքային ծառայությունները ներկայացված են էլեկտրասրտագրություն /ԷՍԳ/, էլեկտրասրտագրության հոլթեր մոնիտորինգ, ռենտգենաբանական, ֆլուորոգրաֆիկ, սոնոգրաֆիայի, էխոկարդիոգրաֆիայի, աուդիոմետրիայի, բիոքիմիական եւ կլինիկական լաբորատորիաների եւ ֆիզիոթերապեւտիկ կաբինետների միջոցով: